Սիրիայի ԱԳ նախարարությունը «Սիրիայի ինքնիշխանության դեմ թուրքական զորքերի շարունակվող ոտնձգությունների» կապակցությամբ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդին, տեղեկացնում է SANA գործակալությունը:

 «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է կանգնեցնի  Թուրքիայի ագրեսիվ գործողությունները և պահպանի անվտանգությունն ու կայունությունը տարածաշրջանում»,-ընդգծվում է ուղերձում:

Սիրիայի արտաքին քաղաքական գերատեսչությունում նաև նշել են, որ թուրքական զորքերի գործողությունների հետևանքով զոհվել են «տասնյակ հազարավոր անմեղ մարդիկ և ոչնչացվել են  ենթակառուցվածքներ»:

Հիշեցնենք, որ մարտի 9-ին թուրքական զորքերը հրետակոծել են սիրիացի սահմանապահների դիրքերը Մանբիջ քաղաքից արևմուտք ընկած շրջանում: Ինչպես նշվել էր Սիրիայի զինված ուժերի հրամանատարության հայտարարության մեջ, հրետակոծման հետևանքով սիրիացի զինծառայողների շարքերում կան սպանվածներ ու վիրավորներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել