Երևանում ընթացիկ տարեվերջին տեղի կունենա հայ-հունական բիզնես համաժողով: Այս մասին մարտի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ հանդիպումից հետո հայտնեց  Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Կոցիասը  նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:

 «Հայ-հունական հարաբերություններում անհամաչափություն է նկատվում, իսկ գոյություն ունեցող պոտենցիալը չի օգտագործվում: Տնտեսական կապերի խորացման նպատակով տարեվերջին ծրագրվում է ներդրումների հնարավորությունների ուսումնասիրման նպատակով Երևանում բիզնես համաժողով անցկացնել հույն ձեռնարկատերերի մասնակցությամբ»,-նշել է նախարարը:

Նախարարը հավաստիացրեց ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների խորացման հարցում աջակցելու՝ հունական կողմի պատրաստակամության մասին: Խոսելով վիզային ռեժինի ազատականացման հեռանկարների մասին՝ նախարարը նշեց, որ դա վկայում է, որ Հայաստանը եվրոպական մշակույթի ու պատմության, ինչպես նաև Եվրոպայի ապագայի մասն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել