Tert.am-ը գրում է.
 Եվրոպայի խորհրդի Լրագրողների պաշտպանության և անվտանգության հարցերով ինտերնետային հարթակում հրապարակվել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի Ադրբեջանում կալանավորման վերաբերյալ ահազանգը՝ «Ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը դատվելու է Ադրբեջանում» վերտառությամբ (Israeli-Russian Blogger Aleksandr Lapshin to Be Tried in Azerbaijan):
 1-ին աստիճանի լրջության ահազանգը ներկայացվել է հարթակի գործընկեր ՀԿ-ներ`  Association of European Journalists- AEJ,  Committee to Protect Journalists- CPJ և Index-ի կողմից: Ըստ հարթակում առկա տեղեկատվության՝ հրապարակման համար հիմք են հանդիսացել մասնավորապես Mapping Media Freedom platform, Committee to Protect Journalists- CPJ ՀԿ-ների կայքերում Լապշինի վերաբերյալ հոդվածները:
Ահազանգում մասնավորապես հիշատակվում է, որ Լապշինի հանդեպ կարող է մինչև 8 տարվա ազատազրկման վճիռ կայացվել` 2011թ. ապրիլին, 2012թ. hոկտեմբերին և 2016թ. հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելիս «Ադրբեջանի պետական սահմանն անօրինական կերպով խախտելու», Ադրբեջանին քննադատելու և հակաադրբեջանական կոչեր հնչեցնելու մեղադրանքներով: Նշվում է նաև, որ Լապշինը ներկայումս կալանավորված է Բաքվի նախաքննական կենտրոնում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել