Tert.am-ը գրում է.

Վարդուհի Սարոյանը բարձր ինտելեկտով կին էր, հողը նրա ոտքի տակից չէր փախչում, պարզապես ընկել էլ ոմանց որոգայթը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մարտի 7-ին Հրաչյա Քոչարի փողոցում մահացած հայտնաբերված 41 ամյա Վարդուհի Սարոյանի պաշտպան Հասմիկ Մարտիրոսյանը՝ խոսելով մամուլի հրապարակումների մասին, թե կինը 4-րդ հարկից ցած  նետվելով ինքնասպանություն է գործել։

Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը ցավ է ապրել և դիմել է այդ  քայլին՝ բացահայտելով, որ հարազատ մարդիկ իրեն խաբել են, փորձել են խաղալ նաև իր անվան հետ։

«Նրան չէր հուզում այն, որ կորցրել է բնակարանը, առանձնատունը, խանութը, այլ այն, որ մարդիկ, որոնց ինքը վստահել է, ներքաշել են իրեն ճահճի մեջ»,-ասաց  փաստաբանը։

Հասմիկ Մարտիրոսյանն ասաց, որ անուններ չի ուզում շոշափել՝ անմեղության կանխավարկածը չխախտելու համար, բայց բացի ինքնասպանություն հասցնելու գործից, մեկ այլ գործ ևս կա հարուցված։ Մասնավորապես, իր պաշտպանյալը մինչև ողբերգական դեպքը դիմել էր դատարան և գործի շրջանակում իրեն ունեզրկելու մեջ մեղադրում էր Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդուն՝ Տիգրան Տեր-Պետրոսյանին, ով հիմա հետախուզման մեջ է, և իր քրոջ ամուսնուն՝ Տիգրան Տեր-Մարգարյանին, ով «Ելք» դաշինքի համամասնական ցուցակի 3-րդ տասնյակում է, վերջինս նաև Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու ընկերն է։

«Չեմ ուզում անմեղության կանխավարկածը խախտել, բայց իմ պաշտպանյալը տվել է նրանց անունները, վերջին մեկ ամսվա ընթացքում նա ամեն օր՝ առավոտից երեկո Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորորդու՝ Տիգրան Տեր-Պետրոսյանենց բակում էր հերթապահում, վերջինիս կինը և մայրը համոզում էին իմ պաշտպանյալին, խոստանում, որ կզանգեն, կապ կհաստատեն, բայց ոչ մի  բան, իմ պաշտպանյալը չէր հանձնվում անընդհատ պայքարում է, նախագահին էլ նամակ գրել, դատախազին, սկզբում հրաժարվում էին քրեական գործ հարուցել, հետո հարուցվեց, հանցանքի մասին փաստեր էին ներկայացվում»,- շեշտեց պաշտպանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի ինքնուրույն գործողությունները  պարբերաբար փորձել են սահմանափակել, նա չէր կարողանում դիմել առաջին նախագահ  Լևոն Տեր-Պետրոսյանին։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել