Panorama.am-ը գրում է.
Լեռնային Ղարաբաղի շուրջ ծավալված կոնֆլիկտը վերջին ամիսների ընթացքում փորձության ենթարկեց Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները: Անցած տարվա ապրիլին կոնֆլիկտի սրման ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրք գրավեց, ինչը Հայաստանի համար հիասթափեցնող էր: Այս մասին գրում է «Stratfor» վերլուծական կենտրոնը՝ մեկնաբանելով, թե Ռուսաստանն ամրապնդել է գլխավոր մրցավարի իր դիրքերը Ադրբեջանի ու Հայաստանի միջև հակամարտությունում:
«Մոսկվան կարող է օգտագործել Ղարաբաղի գործոնը երկու երկրներում իր ռազմավարական շահերն առաջ տալու համար: Օրինակ, Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս քվոն ԼՂ հարցում և ՌԴ-ի հետ աշխատել բանակցությունները վերսկսելու հարցում, ըստ որի՝ ՀՀ-ն պետք է ԼՂ հարակից 7 տարածքներից 5-ը զիջի Ադրբեջանին։ Սա կարող է բխել նաև ՌԴ-ի շահերից, քանի որ կարող է մեծացնել Ադրբեջանի վրա Կրեմլի ազդեցությունը։ Բայց ՀՀ իշխանությունները նման բանակցությանը կընդդիմանան։ Եթե անգամ ՌԴ-ին հաջողվի համոզել ՀՀ վերնախավին տարածքների հարցում փոխզիջման գնալ, ՀՀ հասարակությունը նման գործարքը չի ընդունի»,-գրում է «Stratfor»-ը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ