Ռուսաստանում ՀՀ նոր դեսպանի նշանակումը կապված է առաջնահերթությունների փոփոխության հետ. Սերգեյ ՄինասյանAysor.am-ը գրում է.

Ռուսաստանում ՀՀ դեսպանի փոփոխությունը, կարծում եմ, կապված է առաջնահերթությունների փոփոխության հետ, Aysor.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

«Ընդհանրապես երկու, երեք, չորս տարիների ընթացքում տեղի է ունենում դեսպանների ռոտացիա և այն հանգամանքը, որ Օլեգ Եսայանը մի քիչ ավելի երկար է եղել՝ ավելի շուտ բացառություն է, քան` օրինաչափություն», - ասաց Սերգեյ Մինասյանը:

Ինչ վերաբերում է նորանշանակ դեսպան Վարդան Տողանյանին, ապա, քաղաքագետի խոսքով, նա նախկին դիվանագետ է, բայց նաև աշխատել է Ռուսաստանի և հասարակական, և քաղաքական դաշտում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել