Tert.am-ը գրում է.

Միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունին ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով թույլ չտալ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորմանը շարունակել Իրաքում իրագործվող ցեղասպանությունն ու անպատիժ մնալ:


Ինչպես հայտնում է The Telegraph-ը, Քլունին, որը խոսել է ԻՊ-ի բարբարոսություններից տուժածների անունից, հայտարարել է, որ շոկային է ոչ միայն ԻՊ-ի դաժան վարքագիծը, այլև միջազգային հանրության պասիվ արձագանքը:


Քլունին դիմել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադիին՝ կոչ անելով համապատասխան նամակ հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, որպեսզի այնտեղ քվեարկություն անցկացվի ու ԻՊ-ի հանցանքների հետաքննության վերաբերյալ որոշում կայացվի:


«ԻՊ-ի գործողություններից տուժածների միակ ուզածն արդարությունն է, բայց այդ արդարությունը երբեք էլ չի հաստատվի, եթե մենք թույլ տանք, որ հանցագործությունների ապացույցներն անհետանան: Այդ ուղղությամբ ոչինչ չի արվում, զանգվածային գերեզմանոցներն անպաշտպան են ու չեն ուսումնասիրվում, ԻՊ-ի բարբարոսությունների ականատեսները փախչում են, խմբավորման առաջնորդներից որևէ մեկն առ այսօր դատարանի առաջ չի կանգնել:

Bright light: Amal Clooney showed off her baby bump in a yellow dress with black trim as she stepped out in new York City on Thursday 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել