«Հետաքրքիր օրինաչափությամբ՝ թե ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն Արարատի մարզը թողել են քարոզարշավի վերջում. ՀՀԿ-ն՝ մարտի 22-ին, ԲՀԿ-ն՝ մարտի 24-ին, որից հետո կսկսվեն երևանյան «ֆուրորները»։ «Արարատը թողել եք վերջում, որպեսզի ավելի շենշող լինի տպավորությունը»։ Մեր հարցին ՀՀԿ-ից պատասխանեցին. «Ոչ, նախորդ ընտրություններին էլ էր Արարատը վերջում, ըստ «քարտեզի» ենք այցելում»։ Թե՝ ըստ «չորացող վտակների»։ Ի դեպ, ՀՀԿ-ում խորը տագնապ կա Արարատի մարզից ոչ միայն իրենց ռեյտինգայինների միսկրծոցիի մասով, այլև Արարատի ցեմենտի գործարանի։ Բացի այն, որ Արտաշատում լուրջ տոկոսներ է «ուզում» խփել Արգամ Աբրահամյանը, 1100 աշխատող ունեցող «Արարատ ցեմենտի» աշխատակիցներին հանձնարարված է ևս 15 հոգի իրենց հետ քվեարկության բերել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել