«Ժամանակ» թերթը գրում է.
«Մալաթիա-Սեբաստիա համայնքում առաջադրված Սամվել Ալեքսանյանը երեկվանից արդեն սկսել է ինտենսիվորեն գումարներ բաժանել իր ընտրատարածքն ընդգրկող «ակտիվիստներին», ովքեր էլ արդեն իրենց հերթին զբաղվում են ընտրողներին ցուցակագրելով։
Հայտնի չէ, թե Սամվել Ալեքսանյանը որքան գումար է նախատեսում ընտրակաշառքի ձևով բաժանել։ Իսկ նրա ՀՀԿ-ական մրցակից Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանը ընտրողներին 10 հազար է խոստացել, ինչին ի պատասխան Սամվել Ալեքսանյանն այսօր հեգնել է՝ մարդկանց հորդորելով վերցնել գումարը, հետո իրենից վերցնել ու քվեարկել Ծառուկյանի օգտին»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



