Image resultՀարավային Կորեայի Սահմանադրական դատարանը հաստատել է նախագահ Պակ Կին Հեի նկատմամբ ինփիչմենթը։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։

Այսպիսով՝ Պակ Կին Հեն դառնում է Հարավային Կորեայի՝ ժողովրդավարական ուղով ընտրված առաջին առաջնորդը, ով ստիպված կլինի լքել իր պաշտոնը։

Համաձայն սահմանադրության՝ նախագահական ընտրությունները կանցկացվեն 60 օրից։

Իմփիչմենթի մասին նախնական որոշումը կայացվել է 2016 թվականի հոկտեմբերի 9-ին։

Քաղաքական սկանդալի պատճառ էր դարձել նախագահի մոտ ընկերուհի Չհվե Սուն Սիլը։ Նրան մեղադրում են մի քանի տասնյակ խոշոր ընկերությունների վրա ճնշում գործադրելու մեջ՝ նրանց կողմից երկու ոչ կոմերցիոն հիմնադրամներում հատկացումներ անելու նպատակով։ Գործում խոսքը 77.4 մլրդ վոնի (65.6 մլն դոլար) մասին է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել