Tert.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Նյու Յորք և Վաշինգտոն նահանգները միանում են Հավայի նահանգին, որի իշխանությունները մտադիր են դատարանում վիճարկել նախագահ Դոնալդ Թրամփի նոր միգրացիոն հրամանագիրը, որը ներկայացվել է օրեր առաջ:

Այս մասին տեղեկացնում է BBC-ն` հիշեցնելով, որ նախագահ Թրամփը երկուշաբթի նոր հրամանագիր է ստորագրել, որի համաձայն` 90 օրով արգելում է մեծամասամբ մահմեդական բնակչություն ունեցող 6 երկրի՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի և Սուդանի քաղաքացիների մուտքն ԱՄՆ:

Վերոնշյալ երկու  նահանգի իրավապաշտպանները վիճարկում են այս հարցը` պնդելով, որ Թրամփի ստորագրած առաջին հրամանագրի արգելքն անփոփոխ է մնացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել