Հնդկական Ամրիթսար քաղաքի բնակչուհին, որ առաջին անգամ մայրացել է 72 տարեկանում, պատմել է հղիության ընթացքում առողջական խնդիրների մասին՝ գրում է Daily Mail-ը:
Դաջինար Կաուրը առաջնեկին լույս աշխարհ է բերել 2016թ.: Ծննդաբերությունից հետո կինը սկսել է տառապել արյան բարձր ճնշումից, հոդերի թուլացումից. նա սկսել է շուտ հոգնել: Բժիշները նրան դեղեր են նշանակել և խորհուդ են տվել դիետա պահել:
Ծեր կինը կարողացել է հղիանալ երկու տարի արհեստական բեղմնավորման կուրս անցնելուց հետո: Նրա 80-ամյա ամուսինը՝ Մոհինդեր Սինհ Հիլը, երեխայի կենսաբանական հայրն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել