Պատմությունը վկայում է, որ հռոմեացի կայսրերը եղել են իմաստուն, արդար և բարի: Բայց քիչ տեղերում է հիշատակվում, որ նրանք եղել են աշխարհի վատագույն այլասերվածները:
Նրանց այլասերվածություններից մի քանիսը ներկայացնում ենք ստորև․
Ամուսնություն զարմուհու հետ

Կլավդիոս կայսրը որոշեց ամուսնանալ իր եղբոր դստեր՝ Ագրիպինայի հետ: Քնքշանքների և համբույրների իրավունք ստանալով՝ սկսեց նրա հետ հարաբերություններ կառուցել և սենատի հաջորդ նիստում անդամներից ոմանց ստիպեց ենթադրել, որ ինքը ստիպված կլինի ամուսնանալ Ագրիպինայի հետ՝ ի շահ պետության: Նա նաև պնդեց, որ այդուհետ մյուսներին ևս կթույլատրվի այդպես ամուսնանալ, ինչը մինչ այդ արյունապղծություն էր որակվում:
Կայսերական հասարակաց տան ստեղծում

Կալիգուլան շատ էր սիրում փող ծախսել, բայց վաստակել չէր կարողանում: Երբ գանձարանը սպառվեց, նա որոշեց պալատը վերածել հասարակաց տան: Նա դրա համար մի քանի սենյակ հատկացրեց և այնտեղ մերկ կանանց տեղավորեց: Հետո սպասավորներին ուղարկեց քաղաքի բոլոր ծայրերը, որ տղամարդկանց և ծերերին հրավիրեին հաճույք ստանալու:
Կին՝ տղամարդուց

Ներոնը որոշեց տղամարդուն կին դարձնել վատագույն տարբերակով: Նա ամորձատեց տղա Սպորուսին և փաստացի փորձեց նրան կին դարձնել: Նրա հետ ամուսնացավ բոլոր ավանդույթներով, տարավ իր տուն, վերաբերվում էր որպես իր կնոջը:
Մարմնավաճառությամբ զբաղվող կայսր

Հելիոգաբալ կայսրը ոչ միայն պալատում հասարակաց տուն հիմնեց, այլև ինքն այնտեղ որպես մարմնավաճառ էր աշխատում:
Ինցեստ

Ներոնը որոշեց սեքսով զբաղվել սեփական մոր՝ Ագրիպինայի հետ: Ի վերջո Ներոնը փորձեց սպանել իր մորը՝ նրան նստեցնելով կոտրված նավակի մեջ:
Մանկապղծություն

Տիբերիոս կայսրը երկու հիմնական զվարճանք ուներ՝ լողալ և գտնվել երեխաների շրջապատում: Նա փոքր տղաներին սովորեցրեց սողալ իր ոտքերի մեջտեղով, երբ ինքը գնում էր լողալու և իրեն լիզել ու կծոտել:
Սեքս-կանգառներ
kaysr.jpg)
Ներոնը բոլոր երկար ճանապարհներին ստեղծեց մարմնավաճառներով լի «կանգառներ»:
Կենդանական խաղեր

Ներոնը յուրատեսակ խաղ հորինեց. ինքը որևէ վայրի կենդանու կաշվով ծածկված՝ դուրս էր նետվում վանդակից և նետվում տղամարդկանց և կանանց սեռական օրգանների վրա, որոնք կապված էին սյուներին:



