«Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը (կազմակերպիչ  «ԱրմՎինգս»  տուրօպերատոր) Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերնթներ իրականացնելու թույլտվություն է ստացել: Ընկերությունը 2016 թվականի դեկտեմբերի 10-ից երկու շաբաթը մեկ անգամ էր իրականացնում նույն երթուղով ոչ կանոնավոր չվերթները։ Այս մասին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից՝ հավելելոÕ ¾. «2017 թվականի ապրիլի 1-ից հունիսի 24-ը և սեպտեմբերի 9-ից հոկտեմբերի 28-ը «Բրասելս Էյրլայնզ» ավիաընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանից թռիչքներ կիրականացնի շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին:

  2017 թվականի հուլիս 1-ից սեպտեմբերի 2-ը «Զվարթնոց» օդանավակայանից չվերթները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ չորեքշաբթի և կիրակի օրերին:

 Ամառային նավիգացիոն շրջանում չվերթների հաճախականությունն ավելացնում են նաև մի շարք այլ ավիաընկերություններ, մասնավորապես՝ «Աէրոֆլոտ»-ը, «Ավստրիական ավիաուղիներ»-ը, «Էյր Ֆրանս»-ը, «Ֆլայ Դուբայ»-ը, «Էյր Արաբիա»-ն, «Լոտ լեհական ավիաուղիներ»-ը և այլն:

Հիշեցնենք, որ ուղևորահոսքի աճին զուգահեռ չվերթների հաճախականությունն ավելացրել էին նաև «Պոբեդա»-ն, «Քաթար Էյրվեյզ»-ը և այլ ավիաընկերություններ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել