Life.panorama.am-ը գրում է. Դերասանուհիներ Շուշան Երիցյանի, Մերի Հակոբյանի եւ Տաթեւ Սարգսյանի մտերմությունը օրի օրի ակնառու է դառնում. Նրանց հաճախ կարել է տեսնել միասին, իսկ լուսանկարներն էլ ավելի են հաստատում նրանց մտերմությունը: Սակայն այսօր համացանցում հայտնվել է մի հրապարակում, որտեղ ըստ հեղինակի նկատառման՝ դերասանուհի Տաթեւ Սարգսյանը նմանակում է Շուշանին, ավելին՝ դիտմամբ հրապարակում է Շուշանի անհաջող լուսանկարները ու այդպիսով ցուցադրում նրա թերությունները:
Life.panorama.am-ը թեմայի շրջանակում փորձեց լսել ընկերուհիների՝ Մերիի, Տաթեւի եւ Շուշաննի կարծիքը՝ տարածված հրապարակման վերաբերյալ, սակայն նրանք որոշեցին, որ կխոսի միայն Շուշանն ու կարտահայտի երեքի խոսքը.
«Ես ու Մերին վաղուց ենք ընկերություն անում, իսկ Տաթեւի հետ ծանոթացա Մերիի միջոցով, ու միմյանց ճիշտ հասկանալու շնորհիվ արդեն բավականին ժամանակ է, ինչ շատ մտերիմ ենք: Մեզ մոտ լավ ընկերություն է ձեւավորված, որտեղ բացարձակ չկա մեկը մյուսին նմանակելու, կամ մեկը մյուսի միջոցով ինչ-որ բաների հասնելու ձգտում: Մենք ամեն մեկս անհատականություն ենք, միմյանցից շատ տարբերվում ենք ու դա էլ հենց մեր մտերմության գրավականն է: Եթե իրար նման լինեինք, միմյանցից սովորելու ոչինչ չունենայինք, ապա հաստատ անհետաքրքիր կլիներ մեր շփումը: Մենք նախանձելի ընկերուհիներ ենք»,- նշեց դերասանուհի մոդելն
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: