Life.panorama.am-ը գրում է.Եթե երեկ՝ մարտի 8-ին, աղջիկներն ու կանայք նշում էին իրենց տոնն ու նվերներ էին ստանում, իսկ դերասան Անդրանիկ Հարությունյանը իրեն ազատել է նվերներ ընտրելու «պարտականությունից» ու փոխարենը տարեդարձի կապակցությամբ ինքն է նվերներ ստացել: Անդրանիկ Հարությունյանը սովորաբար ամեն տարի ծննդյան օրն անցկացնում է իր փոքրիկ ընտանիքի հետ միասին, սակայն երեկ՝ 35-ամյակի կապակցությամբ մեծ խնջույք է կազմակերպել, որին ներկա են եղել ամենամտերիմ մարդիկ.
«Չեմ սիրում ծննդյանս օրը նշել, վերջինը 30-ամյակս էի նշել, մնացած տարիները կնոջս ու երեխայիս հետ միասին քաղաքից դուրս էինք գնում, անգամ այդ օրերին հեռախոսս էի անջատում: Իսկ այս տարի որոշեցի նշել, քանի որ կլոր տարեթիվ էր: Բավականին ուրախ օր ենք ունեցել, ներկա էին ընկերներս, մտերիմներս, որոնք իսկական տոն դարձրին օրս»,- Life.panorama.am-ին պատմեց Անդրանիկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/03/09/ando/587494
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել