Երեխային չեն դաստիարակում, երեխայի կողքին ապրում են ճիշտ. Անդրանիկ ԶաքարյանLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան  Անդրանիկ Զաքարյանը:

-Անդրանիկ, վերջին շրջանում հեռուստաէկրաններին Ձեզ հազվադեպ ենք տեսնում: Ինչո՞վ է պայմանավորված էկրանային պասիվությունը:

-   Վերջին շրջանում թատրոնում զբաղվածությունս մեծ է, պրեմիերաներ ունեինք ու ստիպված որոշ առաջարկներ մերժեցի: Փետրվար ամսին երկու պրեմիերայի հանձնմանն եմ մասնակցել. խոսքը «Պեպոն»-ի ու «Արծվաբույն»-ի մասին է: Ինչ վերաբերվում է էկրանային զբաղվածությանը, իհարկե, նորմալ առաջարկներից չեմ հրաժարվի: Միաժամանակ, պետք է նկատեմ, որ սիրված դերասանը միայն էկրաններով չէ, որ ակտիվ պետք է լինի. մարդիկ գիտեն, որ ես աշխատում եմ թատրոնում եւ մեծ ուրախությամբ պետք է ասեմ, որ քիչ նկարահանվելով՝ ես երբեք հանդիսատեսի սիրո պակասը չեմ զգացել: Ուրախ եմ, որ իմ մասնագիտությամբ աշխատում եմ ու սիրում եմ աշխատանքս թատրոնում:

-Համաձայն եմ, որ սիրված դերասանին կարող են նաեւ թատրոնում տեսնել, բայց շատ ժամանակ հատկապես մարզերում ապրող մարդիկ թատրոն գալու հնարավորություն չունեն ու Ձեր բացը կարող են զգալ:

-    Այս հարցն էլ լուծում ունի. մենք մեր թատրոնով հաճախ ենք լինում մարզերում ու այս պահին էլ արդեն հյուրախաղերի նշանակված օրեր ունենք. «Արծվաբույն» ներկայացմամբ շրջելու ենք ամբողջ Հայաստանով մեկ: Շատ անկեղծ եմ ասում՝ չեք պատկերացնի, թե ի՞նչ հաճույքով եմ մեր մարզերում հյուրախաղերի մեկնում. Ժողովուրդը շատ ջերմ է ընդունում, մենք էլ շատ հաճույքով խաղում ենք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել