Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև երկկողմ առեևտրաշրջանառությունը 2016-ին նվազել է 1,3 անգամ: հաղորդում է RIA Novosti-ն:
 Նվազման հիմնական պատճառներն են հանդիսացել ռուբլու արժեզրկումը, նավթի և մետաղների գնանկումը, ինչպես նաև Թուրքիայի Ռուսաստան պտուղ-բանջարեղեն արտահանելու արգելքը:
 Հիշեցնենք, որ մարտի 10-ին տեղի է ունենալու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Ի թիվս ռուս-թուրքական հարաբերություններին վերաբերող այլ հարցերի առաջնային քննարկվելու են նաև այս երկու երկրների առևտրային հարաբերությունները:

Ռուսաստանի դաշնային մաքսային ծառայության հաղորդմամբ` 2016-ին ռուս-թուրքական երկկողմ տարեկան առևտրաշրջանառությունը 2015-ի համեմատ նվազել է 32,1 տոկոսով` 15,84 մլրդ դոլարով: Միևնույն ժամանակ, Ռուսաստանից Թուրքիա արտահանման ծավալները նվազել են 29 տոկոսով` 13,69 մլրդ դոլար, իսկ Թուրքիայից կատարվող ներմուծումը` 47 տոկոսով` 2,14 մլրդ դոլարով: 2016-ին Թուրքիան Ռուսաստանի արտաքին առևտրային գործընկերների շարքում զբաղեցրել է 8-րդ տեղը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել