Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացան «Բարսելոնա»-ՊՍԺ, «Բորուսիա»-«Բենֆիկա» պատասխան խաղերը: «Նոու Կամպ» մարզադաշտում «Բարսելոնա»-ն գերազանցեց ՊՍԺ-ին 6:1 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Լուիս Սուարեսը, Մեսսին (11 մետրանոց), Ռոբերտոն, դուբլի հեղինակ դարձավ Նեյմարը, մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Կուրզավան: ՊՍԺ-ի կազմում միակ գոլը խփեց Էդիսոն Կավանին: Երկու խաղերի ընդհանուր 6:5 հաշվով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ դուրս եկավ կատալոնական «Բարսելոնա»-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել