Tert.am-ը գրում է.
Արմավիրում «Ծառուկյան» դաշինքի հանրահավաքին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ներկայացրեց կուսակցության ծրագրի 15 կետերը։ Մինչ այդ նա նշեց, որ իրեն են մոտեցել քաղաքացիներ և ասել՝ «հանկարծ հետ չկանգնես»:
ԲՀԿ նախագահի խոսքով՝ նա 2015 թ. հետ չի կանգնել, բայց 2015թ.-ին հեղափոխություն էր, որի ժամանակ, Ծառուկյանի դիտարկմամբ՝ ժողովուրդը եղել է իր կողքին, բայց ինքը չի ցանկացել, որ արյուն թափվի՝ ո՛չ իր թիմակիցների, ո՛չ էլ ժողովրդի մատը փուշ մտնի:
«Այսօր ընտրություն է, սա արդեն հեղափոխություն չէ, ոչ մեկին մի հավատացեք՝ ո՛չ պատգամավոր, ո՛չ հարազատ, ո՛չ մարզպետ, ո՛չ նախարար: Գնացե՛ք, ձեր ընտրությունը կատարե՛ք, հավատացեք այն կառույցին, ով գործ է անում: Գնացեք ընտրության, ձեր ձայնը տվեք այն կառույցին, որին հավատում եք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



