Շատերը սեփական փորձից գիտեն, թե ինչպիսի ապրումներ են լինում, երբ որևէ մեկը մանիպուլյացիայի է ենթարկում դիմացինին։ Էմոցիոնալ ազդեցությունը շատ արդյունավետ է, այդ իսկ պատճառով էլ որոշ մարդիկ հաճախակի օգտագործում են դա։

BlogNews-ը հավաքել է 8 նշաններ, որոնք կօգնեն Ձեզ ճանաչել էմոցիոնալ մանիպուլյատորի պատրաստած թակարդները և խուսափել դրանցից։
1. Ստիպում են Ձեզ կասկածի տակ դնել սեփական ողջամտությունը
Էմոցիոնալ մանիպուլյատորները շատ տաղանդավոր ստախոսներ են։ Նրան կպնդեն, որ չեն արել ինչ-որ բան, չնայած որ դուք տեսել եք հակառակը։ Կամ կհամոզեն Ձեզ, որ ինչ-որ բան են ասել, սակայն դուք գիտեք, որ չեն ասել։ Խնդիրն այն է, որ նրանք այնքան վարժ ստախոսներ են, որ կարողանում են մարդկանց ստիպել կասկածել սեփական ողջամտության վրա։ Պնդելը, որը բոլոր խնդիրները Ձեր հիվանդ երևակայության արդյունքն են, նրանց սիրելի մեթոդներից մեկն է։
2. Նրա ասածները տարբերվում են արարքներից
Էմոցիոնալ մանիպուլյատորները ասում են Ձեզ այն ամենը, ինչ դուք ցանկանում եք լսել, սակայն նրանց գործողությունները չեն համընկնում ասածների հետ։ Նրանք կարող են հայտնել, որ միշտ կսատարեն Ձեզ, սակայն երբ գա ժամանակը դա անելու, նրանք Ձեր խնդրանքները անտրամաբանական կհամարեն և կխուսափեն դրանք կատարելուց։
3. Նրանք խաղում են մեղքի զգացումի հետ
Էմոցիոնալ մանիպուլյատորները Ձեր մեղքի զգացումը կօգտագործեն սեփական շահի համար։ Նրանց պատմելով Ձեր խնդիրների մասին՝ դուք մեղավոր կզգաք ինքներդ Ձեզ՝ կարծելով, որ անհանգստացնում եք նրանց։ Չպատմելով նույնպես մեղավոր կզգաք, քանի որ համոզված կլինեք, որ գաղտնիքներ եք պահում նրանցից։ Էմոցիոնալ մանիպուլյատորները ստիպում են Ձեզ հավատալ, որ Ձեր բոլոր արարքները սխալ են, և բոլոր խնդիրները պատճառը հենց դուք եք։
4. Նա զոհի դերում է հանդես գալիս
Մանիպուլյատորը երբեք ոչնչում մեղավոր չէ։ Անկախ նրանից, թե ինչ սխալ է գործել, մշտապես մեղավոր է մեկ այլ անձ (ամենայն հավանականությամբ, հենց դուք)։ Եթե դուք նյարդայնանում կամ զայրանում եք, ապա մեղավոր են Ձեր անտրամաբանական բարձր սպասելիքները, իսկ եթե նյարդայնանում է մանիպուլյատորը, ապա մեղավոր եք դուք։ Էմոցիոնալ մանիպուլյատորները ոչնչի պատասխանատվությունը իրենց վրա չեն վերցնում։
5. Նա շտապեցնում է իրադարձությունները
Լինեն գործնական թե անձնական հարաբերություններ, էմոցիոնալ մանիպուլյատորները մշտապես առաջ են ընկնում։ Նրանք ժամանակից շուտ սկսում են կարևոր բաներ պատմել և նույնը ակնկալում են դիմացինից։ Նրանք զգայունություն և խոցելիություն են ցուցաբերում, սակայն դա ընդամենը թակարդ է։ Դա արվում է նրա համար, որ դուք Ձեզ հատուկ և մոտ մարդ զգաք, սկսեք խղճի խայթ զգալ մանիպուլյատորի նկատմամբ և ստանձնեք նրա էմոցիոնալ վիճակի վերաբերյալ պատասխանատվությունը։
6. Նա համաձայնվում է օգնել, սակայն հետո տառապյալի դեր է ստանձնում
Սկզբում ցուցաբերած պատրաստակամությունը շատ շուտ վերածվում է հոգոցների և պնդումերի, որ իրենց վրա չափազանց մեծ բեռ կա։ Դա արվում է այն նպատակով, որ դուք հավատաք, որ պարտք եք մանիպուլյատորին։
7. Նա միշտ ավելի վատ վիճակում է, քան դուք
Անկախ նրանից, թե ինչ խնդիրների մասին կպատմեք մանիպուլյատորին, նա անպայման կասի, որ իր վիճակն ավելի վատ է։ Նրանք անդադար կհիշեցնեն Ձեզ, որ իրենց խնդիրները ավելի կարևոր են, քան Ձերը, և դուք պետք է դադարեք բողոքել։
8. Նա գիտի Ձեր թույլ կողմերը և դրանք օգտագործում է Ձեր դեմ
Եթե դուք անհանգստանում եք սեփական քաշի մասին, ապա անպայման մի քանի մեկնաբանություն կստանանք Ձեր կերած ուտելիքների և կրած հագուստի մասին։ Եթե դուք վախենում եք սպասվող ելույթից, ապա նրանք կփորձեն էլ ավելի վախեցնել Ձեզ։ Նրանք հեշտությամբ կարդում են Ձեր էմոցիաները և այդ ունակությունը օգտագործում են միայն մանիպուլյացիայի ենթարկելու համար, և երբեք չեն փորձում անել այնպես, որ Ձեզ ավելի լավ զգաք։
Էմոցիոնալ մանիպուլյատորները կարող են խենթացնել Ձեզ իրենց իռացիոնալ պահվածքով։ Սակայն փորձեք հաղթել նրանց իրենց իսկ խաղում։ Մշտապես պահպանեք էմոցիոնալ հեռավորությունը, մի՛ ենթարկվեք նրանց մանիպուլյացիային և խուսափեք նրանց պատրաստած թակարդներից։



