Տյագո Սիլվա. ՊՍԺ-ն արժանի չէր քառորդ եզրափակիչ դուրս գալուն. մրցավարը մեղավոր չէArmsport.am-ը գրում է.

ՊՍԺ-ի պաշտպան Տյագո Սիլվան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայից դուրս մնալը:

1/8 եզրափակչի պատասխան խաղում փարիզեցիները, որոնք սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթանակ էին տոնել, հյուրընկալվելիս պարտվեցին «Բարսելոնային» (1:6).

«Սա անբացատրելի է: Մենք պարզապես չէինք խաղում: Չկարողացանք մեր խաղը թելադրել: Առաջին խաղում ՊՍԺ-ն լավ արդյունք էր գրանցել, բայց այսօր մենք արժանի չէինք քառորդ եզրափակիչ դուրս գալուն:

Կարծում եմ՝ Սուարեսի հետ պայքարում խախտում չկար, բայց դա արդարացում չէ: Չի կարելի մեղադրել մրցավարին, քանի որ մենք ինքներս չէինք խաղում մեր ֆուտբոլը, մենք արժանի չէինք հաջորդ փուլի ուղեգիր նվաճելուն»,- Սիլվայի խոսքերն է փոխանցում ՊՍԺ-ի մամուլի քարտուղարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել