Tert.am-ը գրում է.

Կարծում եմ՝ չմիավորվելու հիմնական պատճառը իշխանության ազդեցությունն էր, մենք չէ, որ հրաժարվել ենք միավորվելուց, մենք ենք նախաձեռնել. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երկրորդ համար, «Ազատություն» կուսակցության նախագահ, «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով այն հարցին, թե մինչև նախընտրական այս շրջանը նա որոշ քաղաքական ուժերի անուն էր թվարկել և ասել, որ եթե միավորում են, ապա հաղթում են, սակայն արդյունքում չեն միավորվել, ի՞նչ պետք է եզրակացնել։

Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է երկրորդ փուլի անցկացումը, որի ժամանակ էլ միգուցե միավորվեն, Բագրատյանը պատասխանեց. «Չգիտեմ, հազիվ թե»:

Բագրատյանը համաձայն չէր այն դիտարկման հետ, թե «Ազատ դեմոկրատներն» այն քաղաքական ուժն է, որը միանշանակ արևմտամետ քաղաքականության կողմնակից է:

«Ճշտեմ Ձեզ, մի քիչ լավ չի օգտագործված եվրոպամետ տերմիները, ազատամետ արժեքների հարող քաղաքական ուժ է: Մարդիկ երբեմն օգտագործում են եվրոպամետ տերմինը՝ նկատի չունենալով Եվրոպան, նկատի ունենալով ազատամետ արժեքները և արևմտյան քաղաքակրթության արժեքները»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել