«Երեկ մարտի 8-ն էր, և քանի որ այս տարի տոնը համընկել է նախընտրական փուլի հետ, պատգամավորության թեկնածուներն ավելի շռայլ ու կրեատիվ էին։ Մինչ ոմանք Երևանի փողոցներում ծաղիկներ ու բացիկներ էին բաժանում կանանց, Վանաձորում ՀՀԿ ռեյտինգային թեկնածուները կանանց գեղեցկացնելու ակցիա էին կազմակերպել. Լոռվա թեկնածուներ Կարեն Կարապետյանն ու Արկադի Համբարձումյանը Վանաձորի կենտրոնի բոլոր վարսավիրանոցներում բաց դռների օր էին հայտարարել, որ վանաձորցի կանայք անվճար հարդարվեն։ Գեղեցկության սրահների ծառայություններից օգտվողներին հատուկ տեղեկացնում էին, որ ակցիայի հեղինակները նշված պատգամավորներն են։ Ուշագրավ է, որ այս ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգայինով առաջադրված Վահրամ Բաղդասարյանը նույնքան «կնամեծար» չէր գտնվել, որքան իր թիմակիցները»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։