Tert.am-ը գրում է.
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը նոր զեկույց է հրապարակել Թուրքիայում ժողովրդավարության ու մամուլի ազատության վիճակի վերաբերյալ:
Ինչպես հայտնում է թուրքական diken.com.tr կայքը` ԵԽԽՎ-ն կոչ է արել Թուրքիային ամենաուշը մինչև 2018թ. վերացնել երկրում արտակագ դրությունն ու վերջ տալ Նախարարների խորհրդի որոշումների միջոցով իրականացվող լայնածավալ կադրային զտումներին:
Զեկույցը նաև ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Թուրքիայի խորհրդարանի 154 պատգամավոր մինչ այժմ զրկված է իր անձեռնմխելիությունից, իսկ քրդամետ 13 պատգամավոր դեռևս անազատության մեջ է և չի կարողանում իրականացնել նախընտրական քարոզարշավը:
Վեհաժողովը կոչ է հղել Թուրքիային վերանայել խոսքի ազատության վերաբերյալ մոտեցումներն ու հնարավորինս բացառել ընդդիմադիր մամուլի հանդեպ տարատեսակ ճնշումները, ինչպես նաև ջանք չխնայել ապրիլի 16-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեն ժողովրդավարական նորմերին համապաստախան անցկացնելու համար: Թուրքիային կոչ է արվել նաև հաշվի առնել Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի առաջարկները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ