«Սամվել Ալեքսանյանի եղբորորդու՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանի հրահանգով աշխատանքից հետո համայնքի մանկապարտեզների դաստիարակները տնետուն են շրջում ու ցուցակագրում ՀՀԿ-ի ընտրողներին։ Մանկապարտեզներից մեկի տնօրենը տրտնջացող աշխատակիցներին տեղեկացրել է, որ հրահանգը խիստ է. «Անպայման պետք է թիվ ներկայացնենք, այլապես կազատվեմ աշխատանքից»։ Նշենք, որ մարզերում ևս նման «ստուգողական» ցուցակագրումներ են իրականացվում, օրինակ՝ Չարենցավան քաղաքից ենք նման ահազանգ ստացել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել