Operativ.am-ը գրում է․
Հռոմի Ֆրանցիսկոս պապը չի նախատեսում այս տարի Ռուսաստան այցելել: Այս մասին նա հայտնել է «Die Zeit» թերթին տված հարցազրույցի ընթացքում, որը կհրապարակվի վաղը: Այս մասին գրում է «ТАСС» լրատվական գործակալությունը:
Պաստախանելով թերթի այն հարցին, թե արդյոք նա կայցելի Գերմանիա բարեփոխումների մեկնարկի 500-ամյակի առթիվ, Ֆրանցիսկոս պապը հայտնել է ծանրաբեռնված գրաֆիկի մասին: «Ես չեմ կարող գնալ և Ռուսաստան, քանի որ այդ դեպքում պետք է գնամ նաև Ուկրաինա»,- նշել է նա՝ հավելելով, որ նախատեսում է մոտ ժամանակներս այցելել Հնդկաստան, Բանգլադեշ, Կոլումբիա, Պորտուգալիա և Եգիպտոս:
Ավելի վաղ Վատիկանյան ռադիոն հերքել էր այն լուրը, թե Պապը պատրաստվում է պաշտոնական այցով ժամանել Կիև: Ուկրաինայում Հռոմի պապի՝ Կիև այցի մասին լուրերը սկսել էին հրապարակվել դեռևս 2015թ-ի վերջից սկսած: