Պենտագոնը համարում է, որ ԴԱԻՇ-ի ղեկավար Աբու Բաքր ալ Բաղդադին Իրաքի Մոսուլ քաղաքում չէ՝ տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ԱՄՆ և Իրաքի հետախուզական ծառայություններին:
Աղբյուրի տեղեկացմամբ՝ Ալ Բաղդադին հավանաբար թաքնվում է Իրաքի անապատում և աշխատում է չհայտնվել զինյալների հենակետերում: Նա կարող է տեղից տեղ տեղափոխվել օրական մի քանի անգամ, ավելի հաճախ նա կանգ է առնում ԴԱԻՇ-ի վերահսկողության գտնվող խաղաղ բնակիչներով բնակեցված գյուղերում, ոչ թե զինյալների հենակետերում: Բացի դրանից, ահաբեկիչների ղեկավարը կապի միջոցներ չի գործածում, ինչի պետճառով էլ հնարավոր չէ նրան հետևել:
«Աբու Բաքր ալ Բաղդադին, որ, ես համարում եմ, դեռ ապրում է, Մոսուլում չէ»,- ասել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



