Operativ.am-ը գրում է․
Թուրքական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակման ժամանակ տղամարդիկ բացականչել են «Ալլահ Աքբար»: Այս մասին գրում է Life.ru-ն՝ հղում տալով «РИА "Новости» լրատվական գործակալությունը:
Անհայտ անձանց խումբը հարձակվել է Ստամբուլի համալսարանի ուսանողների վրա, ովքեր Կանանց միջազգային օրն էին նշում:
«15-20 մարդ հաղթահարել են պատնեշը և հարձակվել ուսանողների վրա, ովքեր հավաքվել էին տոնը նշելու: Անվտանգության աշխատակիցներն անմիջապես միջամտել են»,- նշվում է համալսարանի հաղորդագրության մեջ:
Դեպքի հետևանքով ուսանողներից մեկը թեթև վիրավորում է ստացել: Ոստիկաններին հաջողվել է ձերբակալել 6 հանցագործներին, որոնցից մի քանիսը համալսարանի ուսանողներ են եղել:
Նյութի աղբյուր՝ http://operativ.am/?p=216587&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



