Երբ բացակայում են հումորն ու ինտելեկտը, ապա ամենալավ ու շքեղ պարամետրերով աղջիկն անգամ անհետաքրքիր է. Լեւս ԴավթյանLife.panorama.am-ը գրում է.
 «Կանանց միջազգային օրվա» կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է դերասան  Լեւս Դավթյանի հետ: Զրույցի թեման կինն է, կնոջ առավելություններն ու թերությունները, տղամարդու կյանքում նրա դերն ու կարեւորությունը:

Լեւս, նախեւառաջ, կցանկանամ լսել Ձեր շնորհավորանքը՝ Ձեր ցանկալի կանանց:

- Առաջին հերթին շնորհավորում եմ մայրիկիս ու երկու քույրերիս: Շնորհավորում եմ բոլոր կանանց ու աղջիկներին ու մաղթում, որ ամենակարեւորը հանդուրժող լինեն, ինչպես նաեւ լինեն գեղեցիկ, սիրող ու սիրված: Թող որ նրանք միշտ մեր կողքին լինեն, իսկ ովքեր մեր կողքին չեն, թող գան այդ մտքին, որ էլի մեր կողքին լինեն: Ի դեպ՝ կանանց տոները չեմ սիրում, պատկերացնում եք՝ ինչքան մարդու պետք է նվեր գնեմ: (Կատակում է)

Ծաղիկներ սիրո՞ւմ եք նվիրել:

- Չէ, չեմ սիրում նվիրել այն, ինչից շատ է. այդ դեպքում դժվարանում եմ ընտրություն կատարել: Գերադասում եմ ծաղկի փոխարեն, օրինակ, յուրօրինակ զարդ կամ օծանելիք նվիրել: Ի դեպ՝ նվերներ նվիրել շատ եմ սիրում ու հաճույքով եմ ընտրում:

Լեւս, կնոջ մեջ ի՞նչն եք ամենշատը գնահատում:

-  Միանշանակ, հավատարմությունը: Իհարկե, կարեւոր է նաեւ կանացիությունն ու կիրքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել