Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն իրենց նախընտրական ծրագրերում բանակի, բանակաշինության և ազատամարտիկներին վերաբերող ծրագրային որոշակի դրույթներ են նշել:
Tert.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովն անդրադարձել է քաղաքական ուժերից երեքի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության և «Ելք» դաշինքի առաջարկած ծրագրային դրույթներին և ընդհանուր առմամբ ներկա իրավիճակում դրանք անիրատեսական է համարում: Նրա որակմամբ՝ բոլոր դրույթները իրականում բարի ցանկություններ են, դրա հետ մեկտեղ նաև պրոբլեմատիկ են։
«Մենք նախընտրական խոստումների հետ գործ ունենք և դրանց մեջ նոր բան չկա: Քաղաքական ուժերը հիմնականում առաջարկում են այնպիսի խնդիրների լուծումներ, որոնք ժողովրդին շատ հուզում են, բայց այնքան էլ իրագործելի չեն»,-ասաց նա:
ՕՐՕ դաշինքի առաջարկած դրույթներից մեկում, օրինակ, նշվում է, որ հավասարակշռված արտաքին քաղաքականության արդյունքում խորքային համագործակցություն կհաստատեն միջազգային ուժային կենտրոնների հետ՝ ապահովելով Հայաստանի անվտանգությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/08/davitharutyunov/2302498
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



