Դեյվ Բարրին հայտնի է աշխարհին իր հումորային աֆորիզմներով, որոնցում նա նկարագրում է իր կյանքի ընթացքում սովորած փաստերը։ BlogNews-ը առաջարկում է ծանոթանալ նրա գրառումներից մի քանիսին, քանի որ դրանք շատ բաներ կարող են սովորեցնել Ձեզ, ինչպես նաև կարող են բարձրացնել Ձեր տրամադրությունը։
- Եթե ստիպված լինեի մեկ բառով բնութագրել այն հանգամանքը, որի պատճառով մարդությունը երբեք չի հասնի իր պոտենցիալի առավելագույնին, ապա այդ բառը «հանդիպումներ»-ը կլիներ։
- Հոբբիների և հոգեկան խանգարումների սահմանագիծը չափազանց նուրբ է։
- Այն մարդիկ, ովքեր ցանկանում են ձեզ պատմել իրենց կրոնական հավատքի մասին, գրեթե երբեք չեն ցանկանում լսել հենց Ձեր հավատքի մասին։
- Երբեք պետք չէ կարիերան կյանքի հետ խառնել։
- Երբեք չի կարելի լիզել սթեյքի դանակը։
- Տիեզերքի ամենակործանիչ ուժը բամբասանքն է։
- Կգա մի օր, երբ դուք կհասականաք, որ ձեր ծննդյան օրը այդքան էլ կարևոր չէ մյուսների համար։ Դա պետք է լինի 11 տարեկանում։
- Այն մարդը, ով հարգանքով է խոսում ձեզ հետ, սակայն կոպտում է մատուցողներին, իրականում կեղծավորություն է անում (Սա միշտ ճշմարիտ է, ուշադիր եղեք դրան)։
- Բացի տարիքից, սեռից, կրոնից և սոցիալական դիրքից՝ կա ևս մեկ բան, որ համախմբում է անխտիր բոլոր մարդկանց։ Մենք բոլորս էլ համոզված ենք, որ միջինից լավ ենք մեքենա վարում։
- Երբեք մի վախեցեք նոր բաներ փորձելուց։ Եվ հիշեք, որ Նոյյան տապանը կառուցել է անփորձ մարդը, իսկ Տիտանիկը կառուցել է ինժեներների մի հսկայական խումբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել