Ռուսաստանում գործունեություն ծավալող հայազգի գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ներառվել է աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում, որը կազմել է Bloomberg գործակալությունը:
 Սամվել Կարապետյանը զբաղեցրել է 394-րդ հորիզոնականը, նրա կարողությունը գնահատվում է 4.36 միլիարդ ԱՄՆ դոլար:
 Նշենք, որ  Կարապետյանը աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում հայկական ազգանունով միակ գործարարն է:
 Հիշեցնենք, որ աղյուսակը, ինչպես նախորդ տարիներին գլխավորում է Բիլ Գեյթսը, որի կարողությունը գնահատվում է 85.6 միլիարդ ԱՄՆ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել