22-ամյա Վիննի Օհհան Լոս-Անջելեսից 50 000 դոլար է ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա՝ եկվորի նմանվելու համար:

Վիննին կարծում է, որ ինքը ո՛չ տղամարդ է, ո՛չ կին, ուստի իր էքստրեմալ կերպարը միջոց է ցույց տալու՝ ինչպիսին է ինքն իրականում:

Նա ավելի քան 110 պրոցեդուրայի է ենթարկվել անսեռ այլմոլորակայինի վերածվելու համար:

Իր վերափոխումը Վիննին սկսել է 17 տարեկանից ՝ շուրթերի մեծացումից: Ավելի ուշ նա լցանյութեր է ավելացրել այտերին, նաև 2 ռինոպլաստիկա է արել:

Հիմա նա մտադիր է ևս 160 000 դոլար ծախսել: Վիննին որոշել է ևս մի քանի վիրահատության դիմել՝ սեռական օրգանների, ծծապտուկների և պորտի հեռացում:

Վիննին նշում է. «Երկար տարիներ ես փորձել եմ հասկանալ ինձ՝ ես ո՛չ համասեռամոլ եմ, ո՛չ բիսեքսուալ, ո՛չ տրանսսեքսուալ: Իմ օրինակով ես ուզում եմ մարդկանց ոգեշնչել և ստիպել վերջ տալ կրկնօրինակել մնացածին: Ես ոչ մարդու տեսք ունեմ, և դա մարդկանց դուր է գալիս: Շատերը նույնիսկ ասել են, որ կուզենային, որ իրենց երեխաներն ինձ նման լինեին: Ես ոգեշնչանք եմ երեխաների համար, որոնք իրենց ոչ իրենց տեղում են զգում»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել