Այսօր Եռաբլուրում Գագիկ Շամշյանը մոտեցավ Երեւանի քաղաքապետ տարոն Մարգարյանին ու դժգոհեց, որ տանիքներից կախված սառույցը դարձել է բնակիչների համար պատուհաս. «Տանիքներից սառցաբեկորներն ընկնում են, մեքենաներն են վնասում էս խեղճուկրակ ժողովրդի, փոխհատուցում չի լինում, դա ո՞նց է լինելու: Շատ ներողություն, հիմա եթե մի հատ պաշտոնյայի ավտո լիներ՝ 06-ը կսարքեին Համեր, երկու կիլոյանոց սառույցը կսարքեին մի տոննա, իսկ ի՞նչ պիտի անի էս խեղճ ժողովուրդը»: Տարոն Մարգարյանը պատասխանեց. «Գագիկ ջան, հիմա ասեմ: Վերջին 3-4 ամիսների ընթացքում տեսաք ինչ ձմեռ էր: Բնականաբար, խնդիրներ ունենք: Ձյունը, տեղումները շատ են եղել, ջերմաստիճանի անկում ենք ունեցել, ընդհանուր եղանակային պայմանները թե՛ Երեւան քաղաքում, թե՛ ընդհանուր մարզերում այնքան էլ լավ վիճակում չի եղել: Հիմա արդեն գարուն է եւ աշխատանքները վարչական շրջանների կողմից ակտիվ իրականացնում են: Եթե կան խնդիրներ, առանձին-առանձին պետք է ուսումնասիրենք ովքեր են մեղավոր»: Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Նյութի աղբյուր՝ http://www.aravot.am/2017/03/05/862085/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



