Եթե ՀՀ վարչապետը զարգացնի հայրենադարձության թեման և ներկայացնի այն ավելի ընդարձակ և կոնկրետ տեսքով, ապա սփյուռքից արձագանք կլինի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամն էլ, իր հերթին կաջակցի գործընթացի կայանալուն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ սփյուռքահայերին ուղղված «հայրենիքի ապագան միասնական կառուցելու» կոչին, այսպես ասաց «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի համահիմնադիր-տնօրեն Վարդան Մարաշլյանը: Նրա հետ հարցազրույցը կարդացեք ներքևում:
-Պարոն Մարաշլյան, վարչապետ Կարեն Կարապետյանը սփյուռքահայերին ուղղված «հայրենիքի ապագան միասնական կառուցելու» կոչով և կարելի է ասել՝ առաջարկությամբ հանդես եկավ: Դուք ինքներդ էլ, լինելով ոչ պետական կառույցի ղեկավար, փորձում եք իրականացնել վարչապետի ցանկությունը: Կուզեի Ձեր կարծիքն իմանալ՝ արդյո՞ք տարբերվում է վարչապետի ուղերձը նախկինում այլ պաշտոնյաների, մասնավորապես սփյուռքի նախարարի կոչերից: Եթե այո, ապա ինչո՞վ է այն տարբերվում նախկինում հնչածներից:
- Անհրաժեշտ է ըստ արժանվույն գնահատել վարչապետի ցանկությունն ու տեսլականը Հայաստանի բարեփոխումներում սփյուռքը ներգրավվելու վերաբերյալ, հատկապես պրոֆեսիոնալների հայրենադարձության միջոցով: Իմ հիշելով, սա առաջին նման հայտարարությունն է այս մակարդակով․ գոնե այս յոթ տարիների ընթացքում, որ ես Հայաստանում եմ ապրում, նման բան չեմ լսել: Սփյուռքի նախարարությունն անցկացնում է սփյուռքի ներգրավվածությամբ ֆորումներ և միջոցառումներ, բայց պրոֆեսիոնալների հայրենադարձության ծրագրեր չունի:
Ամեն դեպքում, պետք է հասկանալ, որ միայն կոչերը՝ Հայաստանի նկատմամբ բարձր մակարդակով անվստահության պայմաններում, առանց իրար հաջորդող կոնկրետ ծրագրերի, տեղեկատվական քաղաքականության ու այդ կարևոր գաղափարի իրականացման համար Հայաստանի և սփյուռքի ոչ պետական կազմակերպությունների միացման, կարող է տրամագծորեն հակառակ արդյունքը տալ:
- Որոշակի ոլորտներում՝ կրթության, առողջապահության, սփյուռքի ներգրավվածությսան վարչապետի կոչը ի՞նչ հանգամանքով եք պայմանավորում: Դու ունե՞ք որևէ տեսլական՝ որտե՞ղ պետք է ուղղվի և ուղղորդվի սփյուռքի ռեսուրսը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:


