Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը մարտի 25-ին հանրության դատին կհանձնի «Տիկնիկների խանութ» նոր մանկական երաժշտական կատակերգությունը: Վերջերս բեմադրված «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը մեծ հաջողություն ունեցավ, և հանդիսատեսի պահանջով Դուրյանը սկսեց աշխատել նոր ներկայացման վրա:
«Երեխաները շատ սիրեցին «Ամանորը Նազարի մոտ» ներկայացումը, մինչև այսօր հեռախոսազանգերը չեն դադարում, հանդիսատեսը մանկական ներկայացում է պահանջում: Պատրաստեցինք նոր ներկայացում: Բեմադրությունը Նարեկ Դուրյանինն է: Ներկայացման մեջ ներառված է 5-6 մանկական երգ, որոնք հեղինակել է հենց Դուրյանը: «Տիկնիկների խանութ»-ի հիմքում Հովհաննես Թումանյանի հեքիաթներն են, բայց կան նաև այլ հերոսներ»,- նշեց թատրոնի պրոդյուսեր Քրիստինա Հովհաննիսյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Նյութի աղբյուր՝ http://life.tert.am/am/news/2017/03/04/narek-duryan/32212
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել