Yerkir.am-ը գրում է.ԱՄՆ Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ և հոլիվուդյան հայտնի դերասան Առնոլդ Շվարցենեգերը խոստովանել է իր զգացողությունների մասին՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հակամարտությամբ, հայտնում է «Gazeta.ru»-ն:
Ավելի վաղ Դոնալդ Թրամփը քննադատել է Առնոլդ Շվարցենեգերի «վատ աշխատանքը» կինոյում և նահանգապետի պաշտոնում:
Դերասանը նշել է, որ սկզբում ցանկացել է «Թրամփի դեմքը սեղանին ջարդել» ի պատասխան նրա մեկնաբանության, սակայն սառելուց հետո բավարարվել է միայն իր թվիթերյան էջում գրառում անելով:
Նյութի աղբյուր՝ http://www.yerkir.am/news/view/125134.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել