Tert.am-ը գրում է.
 Լեռնային Ղարաբաղում նախորդ տարվա ապրիլյան իրադարձությունների կրկնության պարագայում Հայաստանը կկիրառի «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը:
 Օրերս Հայաստանից ամենաբարձր մակարդակով հնչեցին հայտարարություններ «Իսկանդեր»-ի կիրառելիության վերաբերյալ, որոնք տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տվեցին: Նախ` ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «ՌԻԱ նովոստի»‐ի հետ զրույցում հայտարարեց, որ «Իսկանդեր» հրթիռահրետանային համալիրները և դրանք կիրառելու որոշումը պատկանում է Հայաստանի Զինված ուժերին, և Հայաստանը կորոշի, թե երբ գործի դնի այն, ապա այս մասին խոսեց նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը՝ նշելով, որ «Իսկանդերները» գտնվում են ՀՀ տրամադրության տակ, ունեն ռազմաքաղաքական հավասարակշռությունը և տարածաշրջանի կայունությունն ապահովող նշանակություն: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն էլ շեշտեց, որ եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել