Մարտի 9-10 Մոսկվայում նախատեսվող Էրդողան-Պուտին հանդիպմանը թուրքական կողմը ներկայանում է բավական թույլ դիրքերից` հակասություններ Իրանի հետ, սիրիական հարցում չունենալով լուրջ քաղաքական կամ ռազմական ձեռքբերումներ, լարվածության սրացումներ նաև արցախյան ուղղությամբ: Այս առումով հատկանշական է մնում այն հարցը, թե ինչ կարող է ակնկալել Մոսկվան Թուրքիայից այն դեպքում, երբ թուրքական կողմի սպասելիքներն ակնհայտորեն շատ ավելի մեծ են: Հարավկովկասյան ուղղությամբ Մոսկվային անհրաժեշտ է պահպանել կայունություն տարածաշրջանում ինչպես ճանապարհային այլընտրանքային հաղորդակցությունների վերականգնման ռուսական վերջին նախաձեռնությունների իրագործման, այնպես էլ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների առանց ցնցումների անցկացման հարցում:Եթե բանակցություններին կողմերը կարողանան գալ այս հարցերի շուրջ պայմանավորվածությունների, ինչի հավանականությունը այս պահի դրությամբ քիչ է` պայմանավորված Ալիևի ախորժակով արցախյան հիմնախնդրում, ապա մարտի երկրորդ կեսին լարվածությունը առաջնագծում դուրս չի գա վերահսկողությունից: Սակայն ամենայն հավանականությամբ մինչև ապրիլ, պայմանավորված Հայաստանում խորհրդարանական ընտրություններով, Ալիևը կգնա սահմանագծում լարվածության մեծացման` առաջին հերթին շեղելու հասարակությանը ներքին սոցիալական հարցերից, ստանալու «խոստումներ» միջազգային հանրությունից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1920550764842195&id=100006618695607&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



