168.am-ը գրում է. Մահացել է Մադրիդի «Ռեալի», «Ռեյմսի» և Ֆրանսիայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռայմոն Կոպան: 85 տարեկան Կոպան իր կարիերայի ընթացքում մի շարք տիտղոսներ էր նվաճել, այդ թվում՝ 1958 թվականին նվաճել էր Ոսկե գնդակ:
Ֆուտբոլային աշխարհը ցավակցական բացիկներ է հղում Կոպայի ընտանիքին:
Իր թվիթերյան էջում Կոպայի մահվանն է անդրադարձել նաև Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
«Դրախտն ընդունում է «ֆուտբոլային Նապոլեոնին»: Ռայմոնդ Կոպա RIP»,- գրել է Հենրիխը:
Նյութի աղբյուր՝ https://168.am/2017/03/04/762365.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել