Եթե հարցը լուծված չլինի, այսօր էլ միանալու եմ ցուցարարներին. Հրանտ ԹոխատյանAysor.am-ը գրում է.

Ազատություն «հաց բերողին». սա է արդեն մի քանի օր Ազատության հրապարակում նստացույց անող երիտասարդների պահանջը, ովքեր միտված են գոնե այս կերպ հասնել նրան, որ «հաց բերող» Արթուր Սարգսյանին ազատություն շնորհեն: Aysor.am-ը տեղեկացավ, որ երիտասարդների պահանջին է միացել նաև ՀՀ Ժողովրդական արտիստ, դերասան Հրանտ Թոխատյանը:

«Մարտի 1-ի երեկոյան դուրս գալով «Մեա կուլպա 2» ներկայացումից՝ նկատեցի, որ այդ ցուրտ գիշերով շատ երեխաներ, երիտասարդներ լավ ու բարի ցանկությամբ հավաքվել էին՝ չխնայելով իրենց ժամանակն ու վտանգի տակ դնելով սեփական առողջությունը: Սա նույնիսկ կարելի է ինքնազոհություն համարել: Նրանց միավորում է ուրիշ մարդու, ընդ որում՝ լավ գործ արած մարդու առողջության համար պայքարը: Ես դա շատ եմ կարևորում: Որքանով կարող էի իմ տարիքում լինել իրենց աջակից, փորձեցի», - մեզ հետ զրույցում նշեց դերասանը:  

Ժողովրդական արտիստը ցուցարարներին այցելել է նաև երեկ: Եթե նախորդ անգամ կնոջ՝ Լուիզա Ներսիսյանի ուղեկցությամբ էր, այս անգամ նրան ներկայացման պրոդյուսեր և ընկեր Արմեն Համբարձումյանն էր միացել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել