Անդրկովկասում սպառազինությունների մրցավազքի նոր շրջափուլի արդյունքում Հայաստանը դատապարտված է ստեղծելու սեփական ավիացիան։ Այդ զարգացմանն են մղում մի շարք օբյեկտիվ ու սուբյեկտիվ նախադրյալներ, ընդ որում՝ պակիստանյան մարտավարական հրթիռների ձեռք բերել-չբերելը Ադրբեջանի կողմից միակ գործոնը չէ, որը նպաստում է դրան։

Վերջին 26 տարիների ընթացքում աշխարհում հասունացել է մի իրավիճակ, երբ փոքր պետությունները, այն էլ այնպիսի հեղհեղուկ տարածաշրջանում, ինչպիսին է Մեծ Մերձավոր Արևելքը, որի մաս ենք կազմում նաև մենք, դատապարտված են լինել կա՛մ ուժեղ, կա՛մ էլ չլինել, գոյություն չունենալ։

Վերլուծելով ՀՀ ԶՈւ առկա մարտական պոտենցիալը՝ կարող ենք փաստել, որ մենք ունենք հզոր ցամաքային զորքեր, բայց իրոք կաղում ենք ավիացիայի հարցում, նամանավանդ՝ կործանիչների մասով։ Չափազանցություն չի լինի ասելը, որ կործանիչ ավիացիա մենք չունենք՝ որպես այդպիսին, իսկ ժամանակակից պատերազմների տրամաբանությունը, ինչպես նաև հակառակորդի սպառազինությունը պարզապես ստիպում է ունենալ այդ զինատեսակից։

Ու այս առումով պատահական չեն նման տեղեկատվական հոսքերը։ Մե՛կ ասում են, որ Ռուսաստանը մինչև 2020 թվականը փոխարինելու է իր ռազմաբազային ՄԻԳ 29-ը, մե՛կ ռուսական ռազմական փորձագետներն են ինչ-որ նման կանխատեսումներ անում։ Էական էլ չէ իրականում, թե որտեղից ու ինչու են գալիս այս մեսիջները։ Էականն այն է, որ մենք գիտակցենք այդ խնդիրը ու դրան լուծում տանք։ Ուժեղ մարտական ավիացիայով մենք իրապես կարող ենք վերածվել Հարավային Կովկասի Իսրայելի։

Կից նյութն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել