Картинки по запросу Премьер-министр АрменииՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը մարտի 6-7-ը պաշտոնական այցով կմեկնի Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)՝ մասնակցելու  Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:  ՀՀ վարչապետի որոշման մասին տեղեկանում ենք կառավարության e-gov.am կայքում:

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը և այլք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել