Tert.am-ը գրում է.
2016 թվականի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ տարած Արթուր Սարգսյանը՝«Հաց բերողը», ով Դատապարտյալների հիվանդանոցում» 23 օր հացադուլի մեջ է, ունի բերանի խոռոչից արյունահոսություններ , սկսել են ուռել նրա ոտքերը: Արթուր Սարգսյանը, ի նշան բողոքի և նաև չվստահելով բժիշկներին, չի թողնում չափել իր ճնշումը:
Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Արթուր Սարգսյանի պաշտպան Դավիթ Գյուրջյանը, ով երեկ երեկոյան տեսակցել է իր պաշտպանյալին։ «Դա է բարդացնում վիճակը, նաև ձախ ոտքի ծունկն է ուռել, նախկինում միայն աջն էր: Արունահոսությունը կապված է իր էռոզիվ պուլպիտի և կերակրափողի ճաքի հետ»,– ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/03/04/artur-sargsyan/2297904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



