Ներկայացնում ենք ախտանիշեր, որոնք պետք չէ անտեսել:

Ահա առավել տարածված ախտանիշերը, որոնք խոսում են վիտամինների դեֆիցիտի մասին՝

1. Ճաքեր բերանի անկյուններում

Առավել տարածված պատճառները՝

  • Վիտամին B-ի դեֆիցիտ
  • Ստամոքսի խանգարումներ՝ կապված ստամոքսաթթվի հիպերսեկրեցիայի հետ, որը վնասում է շուրթերի լորձաթաղանթը
  • Անեմիա, որը սովորաբար պայմանավորված է լինում երկաթի դեֆիցիտով
  • Ստրեպտոկոկի և ստաֆիլոկոկի բակտերիաներով պայմանավորված վարակ
  • Բերանի խոռոչի ոչ ճիշտ հիգիենա կամ սանիտարական վատ պայմաններ
  • Թուլացած իմունային համակարգ
  • Դիաբետ
  • Հաճախ հանդիպում է մարդկանց շրջանում, ովքեր ասում են, որ խոսելիս լեզվով խոնավեցնում են շուրթերը

Այս ախտանիշերը ցինկի և B (B3, B2 և B12) վիտամինի դեֆիցիտի նշան են:

Ժողովրդական միջոց: Պետք է ավելի շատ տոֆու, բուսական պանիր, սպանախ, գետնանուշ, ծիրանի չիր, ծնեբեկ և բոլոր տեսակի սերմեր ու լոբազգիներ, բրոկոլի, կաղամբ օգտագործեք: Շուրթերի ճաքելու մեկ այլ պատճառ է ալերգիան, որն առաջանում է կոսմետիկայից:

2. Կարմիր ցան դեմքին և/կամ չափազանց մազաթափություն

Ըստ փորձագետների՝ թեփուկավոր ցանը և կարմրությունը, որոնք առաջանում են գլխի կամ դեմքի մաշկի վրա, բիոտինի դեֆիցիտի նշան են:

Ժողովրդական միջոց. պետք է ավելի շատ նուշ, այծի կաթ, յոգուրտ, լոլիկ, գազար, ընկուզեղեն, սոխ, քունջութի սերմեր, ավոկադո, կաթ, բանան և սունկ ուտեք: Բոլորս գիտենք, որ ցածր ջերմաստիճանը և ցուրտ եղանակը կարող են հանգեցնել մաշկի վնասման, հատկապես՝ դեմքի: Մաշկի առավել տարածված հիվանդությունները ներառում են՝ ատոպիկ դերմատիտ, սեբորեական դերմատիտ, ռոզացեա, մաշկի գայլախտ, լերգիկ դերմատիտ և փսորիազ: Այս հիվանդությունները քրոնիկական են և կարող են ձմռանը սրվել, այնպես որ, պետք է դրան առանձնակի ուշադրություն դարձնեք:

Մազաթափություն: Առավել տարածված պատճառները՝

  • Հանկարծակի մազաթափություն կարող է լինել հիվանդությունից կամ ծանր վիրահատությունից մի քանի ամիս հետո:
  • Մյուս պատճառները ներառում են՝
  • Վահանաձև գեղձի խնդիրներ
  • Հակաբեղմնավորիչ հաբեր
  • Շատ կանանց մազերը թափվում են ծննդաբերությունից 3 շաբաթ հետո
  • Որոշ դեղեր, այդ թվում՝ հակակոագուլյանտներ
  • Լերդացած արյուն, հիպերտոնիա, սրտանոթային հիվանդություններ և ընկճախտ
  • Երեխաների որոշ սնկային վարակներ ևս կարող են հանգեցնել մազաթափության
  • Գայլախտի և դիաբետի դեպքում
  • Որոշ սանրվածքներ (կոշտ վարսափաթաթուկների օգտագործման դեպքում)
  • Մազերի համար տաք յուղերի և քիմիական նյութերի օգտագործում, որոնք կարող են մազերի ֆոլիկուլների բորբոքում առաջացնել, ինչը հանգեցնում է մազերի վնասման և թափվելու
  • Գենետիկա

3. Կարմիր կամ սպիտակ գոյացություններ, որոնք նման են պզուկների՝ այտերի, ձեռքերի, ազդրերի վրա

Դա կարող է հորմոնալ անհավասարակշռության պատճառ լինել, իսկ որոշ դեպքերում՝ А և D վիտամինների անբավարարության, նաև օրգանիզմում անհրաժեշտ ճարպաթթուների բացակայության:

Ժողովրդական միջոց: Պետք է օգտակար ճարպերով հարուստ մքթերքներ օգտագործեք, ավելի շատ ընկուզեղեն և սերմեր ուտեք, ինչպիսին կտավատն է: Նաև պետք է շատ կանաչ տերևավոր բանջարեղեն, գազար և պղպեղ ուտեք՝ վիտամին А-ն ավելացնելու համար: Նաև պետք է ավելի շատ կաթնամթերք ուտեք:

4. Ոտքերի, ձեռքերի և մարմնի այլ մասերի թմրություն կամ այրոց

Սա կարող է B9, B6, B12 վիտամինների պակասի նշան լինել: Այս վիտամինները կապված են ծայրամասային նյարդային համակարգի հետ: В խմբի վիտամինների անբավարարությունը կարող է հանգեցնել նաև ընկճախտի, անեմիայի և հոգնածության:

Ժողովրդական միջոց: Պետք է ավելի շատ սպանախ, բազուկ, ծնեբեկ, բոլոր տեսակի լոբազգիները և կաթնամթերք օգտագործեք:

Առողջ եղեք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել