Aravot.am-ը գրում է.
 Կառավարությունն այսօր ԱԺ-ի քննարկմանն է ներկայացրել «Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանն ասաց, որ 2010-ին կառավարության կողմից հաստատվեց Կարմիր գիրքը՝ բույսերի եւ կենդանական տեսակների: Այնտեղ բավականին փոփոխություններ տեղի ունեցան եւ հիմա բնականաբար, պետք է փոխվեն այդ բույսերի եւ կենդանիների ոչնչացման համար սակագները:
 Ըստ նախագծի, սահմանվել է, օրինակ, որ Կարմիր գրքում գրանցված բույսերից 1 կգ ապօրինի հավաքելու համար քաղաքացիները պետք է վճարեն 10- 20 հազար դրամ: Գործող օրենքով, եթե խոշոր եղջերավոր անասունները արածելիս կամ ապօրինի խոտհունձի ժամանակ վնասում էին անտառային կուլտուրաներ, մատղաշ ծառեր, պետք է վճարեն 100 եւ 150 դրամ: Կառավարությունն առաջարկել է տուգանքը դարձնել 1000 եւ 1500 դրամ, բայց Տաճատ Վարդապետյանը ժողովրդի սոցիալական ծանր վիճակը հաշվի առնելով՝ առաջարկել է կիրառել գործող օրենքով նախատեսված սակագնի կրկնակին՝ 200 եւ 300 դրամ, ինչն ընդունվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել