Artsakhpress.am-ը գրում է.

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա:

Այս մասին հայտնում է «Իզվեստիա» թերթը` հղում անելով ՀՀ նախագահի աշխատակազմին:

Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը հանդիպելու են:

Հանդիպման ընթացքում քննարկվելու են երկկողմ համագործակցության հարցն ու Արցախի իրավիճակը: Թերթի տվյալով` հանդիպման արդյունքում ներդրումային համաձայնագրեր են ստորագրվելու:

Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի հանդիպումը կանցկացվի երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակի կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել