Image result for առաջնագիծԱլիևի կողմից առաջնագծում իրադրության սրացումը պայմանավորված է մի քանի գործոններով`
1. Մարտի 9-10 նախատեսվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի այցը Ռուսաստան, որին ընդառաջ Թուրքիայի դրդմամբ ադրբեջանական կողմը գնում է լարվածության սրացման` կայանալիք հանդիպմանը ունենալու դիրքային առավելություններ.
2. Հայաստանում մեկնարկում է նախընտրական արշավը, և Ալիևը նպատակ ունի հնարավորինս ազդելու հայաստանյան ներքաղաքական գործընթացների վրա.
3. Մեհրիբան Ալիևայի նշանակումը բավական բացասաբար է ընդունվել Ադրբեջանի հասարակությունում, և Ալիևը մի կողմից փորձում է արդարացնել պաշտոնին կնոջ նշանակումը, մյուս կողմից` շեղել հասարակության դժգոհությունները.
4. Կլիմայական պայմանների տաքացմամբ Ադրբեջանում կարող են ակտիվանալ ընդդիմադիր ուժերը` օգտագործելով երկրի տնտեսական ներկայիս ոչ բարվոք վիճակը` մանաթի արժեզրկում, գնաճ, նավթի համաշխարհային գների անկում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել