Artsakhpress.am-ը գրում է.

Ադրբեջանական քարոզչամեքենան արդեն մի քանի օր է՝ սեփական հանրությանը սարսափի մեջ է պահում:

Ադրբեջանի իշխանությունների ենթակայության ներքո գործող լրատվամիջոցները մի քանի օր է՝ լուրեր են տարածում, որ իրավիճակը սահմանին կտրուկ լարվել է:

Պաշտոնապես հայտարարվում է, որ Արցախի հետ սահման է գործուղվել նաև երկրի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը: Նման լուրերի հետ ադրբեջանական կողմը սովորաբար կցում է տեսանյութեր, որոնցից դժվար է հասանալ, թե ինչ և որտեղ է կատարվում: Այս լուրերից Ադրբեջանի հասարակությունը իրականում խուճապի է մատնվել:

Ադրբեջանական որոշ փորձագետներ  այս լուրերը համարում են  իշխանությունների հերթական սուտ քարոզչությունը: Նույն փորձագետների կարծիքով՝ այս կերպ Ալիևների իշխանությունը փորձում է մեղմել այն դժգոհությունը, որը կապված է Մեհրիբան Ալիևայի՝ երկրի փոխնախագահ նշանակվելու փաստի հետ: Սա է պատճառը, որ տեղական ԶԼՄ-ները փորձում են որպես պատերազմական իրավիճակ ներկայացնել Արցախի հետ սահմանին տիրող դրությունը, որպեսզի զսպեն հանրային դժգոհությունը։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել